Ուկրաինայում մշակում են խաղաղ կարգավորման առաջարկների դետալները. The Wall Street Journal
Ուկրաինայի իշխանություններն աշխատում են հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկների մանրամասների վրա, որոնք կարող են ներկայացվել 2023 թվականի փետրվարին։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան ու եվրոպական աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմն աշխատում է պլանի մանրամասների վրա, որը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, բաղկացած է 10 կետից։