Զոհվածի ծնող Արա Ռոստոմյան. «Իմացեք, Արցախը մեր համար կարմիր գիծ է. մեր տղաները զոհվել են Արցախի հողի համար»
44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանը, որը նաեւ «Որդիների կանչ» ՀԿ նախագահն է, «Հայելի» ակումբում նշեց, որ իրենք` որդեկորույս ծնողները, այդ ՀԿ-ն ստեղծել են այս տարվա ապրիլի 13-ին ԱԺ-ում արված այն հայտարարությունից հետո, թե այս ամենը կարող էր լինել, բայց առանց զոհերի: «Դրանից հետո մենք ծնողներով ոտքի կանգնեցինք եւ սկսեցինք պայքարը: Անցանք տարբեր …