«Երբ վերականգնենք մեր հավատն ու վստահությունը ինքներս մեր նկատմամբ, կվերականգնենք նաև մեր դերը աշխարհի վերափոխված քարտեզի վրա»
Արցախի համար կենսական ճանապարհը փակված է արդեն 13 օր: Թե ինչ ջանքեր են գործադրվում՝ ճանապարհը բացելու ուղղությամբ ու ինչ սպասումներ կան առաջիկայում՝ այս առնչությամբ զրուցեցինք «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ: –Տիկին Թանդիլյան, Արցախի շրջափակման հետ կապված դուք նամակներ եք ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների դեսպանատներին, Արտաքին գործերի նախարարություններին, …