Դունյա Միյատովիչն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Միյատովիչն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։