Ադրբեջանին Ջերմուկով կամ Մեղրիով միջանցք տալով՝ Հայաստանը կբաժանվի երկու մասի. Ռուբեն Գալիչյան
«Առաջին հերթին Արցախի իշխանությունը պետք է ներկայացներ այդ այլընտրանքային ճանապարհի նախագիծը, որովհետև իրենց տարածքում է. այո՛, այնտեղ ապրողը պետք է որոշի, թե ո՞ր ճանապարհով է ուզում անցնել, իհարկե՛, Հայաստանն էլ ճանապարհի բյուջեից անմասն չպետք է մնա։ Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ մինչև 2020 թվականն էր, որ Արցախը Հայաստանին միացած էր Աղավնո գետով՝ կից էին իրար. պատերազմից հետո Արցախը հեռացավ Հայաստանից և ինչ այլընտրանքային ճանապարհ էլ կառուցեն, դա, որոշ տեղով, անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով»։