Լաչինի միջանցքի փակումը բացահայտ ցեղասպանական գործողություն է, դրա վտանգ ու փորձ․ Սուրեն Մանուկյան (տեսանյութ)
Լաչինի միջանցքի փակումը բացահայտ ցեղասպանական գործողություն է, դրա վտանգ ու փորձ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը․
«1948 թվականի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա»--ն նկարագրում է ցեղասպանական գործողությունները։ Դրանք 5-ն են, երրորդ կետը՝ կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որը բերում է խմբի ոչնչացմանը։
Եթե դիտարկում ենք Լաչինի միջանցքի փակումը որպես հայաթափման փորձ, ապա դա հստակ կարելի է զուգորդել ցեղասպանություն, ցեղասպանության վտանգ, ցեղասպանության փորձ բառերի հետ։ Հայաստանի իշխանությունները շեշտը հենց դրա վրա պետք է դնեն»,-նշել է Մանուկյանը։
Նրա կարծիքով Արցախի խնդրում ևս ցեղասպանության վտանգը լավ կռվան է։ Հաջողված են այն օրինակները, որոնք կարողացել են աշխարհին ապացուցել, որ իրենք ցեղասպանության վտանգի տակ են։ Խոսքը Կոսովոյի, Հարավային Սուդանի և Արևելյան Թիմորի մասին է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․