Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին, որը 16 օր շրջափակված է պահում 120.000 հայի
2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր մի խումբ ադրբեջանցիներ Ադրբեջանի ղեկավարության կողմից ակնհայտ ուղղորդված կեղծ բնապահպանական պահանջներով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը։ Արդեն 16 օր է շուրջ 120.000 արցախահայեր զրկված են միջազգային այնպիսի հիմնարար իրավունքներից, ինչպիսիք են ազատ տեղաշարժի, բուժօգնություն ստանալու իրավունքները։ Արցախը պարենային և հումանիտար լուրջ ճգնաժամի առջև է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։