Հայաստանը պետք է վերադարձնի ութ անկլավները. Բայրամով
Հայաստանը պետք է դուրս գա ադրբեջանական ութ գյուղերից (անկլավներից): Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում: «Սահմանազատմանն գործընթացը, որքան էլ որ բարդ լինի, պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով՝ բոլոր փաստաթղթերի իրավաբանական ուսումնասիրությանը զուգընթաց: Անհրաժեշտ է առաջ շարժվել քայլ առ քայլ: Այս համատեքստում առկա է ութ գյուղերի հարցը, որտեղ հարյուրամյակներ …