Արցախցիները գիշերում են օդանավակայանի մոտ. «Հաստատ գիտենք, որ Վոլկովը գտնվում է Ղարաբաղի տարածքում, սպասելու ենք, մինչեւ հանդիպի»
«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ հանդիպել են գնդապետի հետ. «Փոխանցեցինք, որ սպասելու ենք այնքան, մինչեւ մեզ ընդունի եւ ընդհանրապես սպասելու ենք այնքան, մինչեւ ճանապարհը բացվի: Հաստատ գիտենք, որ նա գտնվում է Ղարաբաղի տարածքում: Սպասելու ենք այնքան, մինչեւ հարմար պահ գտնի ու մեզ հետ հանդիպի, մեր պահանջները ներկայացնենք»: