ՀՀԿ խորհրդի անդամներ. «Ոչ-ոք չի ասել, որ մենք մեր հողերը պետք է մեկ անգամ ազատագրենք»
ՀՀԿ խորհրդի անդամներ Հայկ Դերզյանն ու Տիգրան Վարդանյանը «Հենարան» ակումբում խոսեցին արդեն երկու շաբաթ Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ պահելու, Ստեփանակերտում կազմակերպված համաժողովրդական հանրահավաքի մասին, ամփոփեցին անցնող քաղաքական տարին: «Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքով արցախցիները ապացուցեցին, որ անկոտրում են եւ ոչ-ոք իրենց չի կարող հպատակեցնել` ոչ ադրբեջանցիները, ոչ էլ Հայաստանի իշխանությունը բռնազավթածները: Հերթական անգամ արցախցիք …