Հայաստանի շախմատիստները առաջընթաց են գրանցել արագ շախմատի աշխարհի առաջնությունում
Ալմաթիում ավարտվեց արագ շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը: Հայաստանի շախմատիստները նախորդ օրվա համեմատությամբ որոշակի առաջընթաց գրանցեցին: Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը ութ տուրից հետո 5,5 միավորով եզրափակում է առաջատարների տասնյակը: Նա մեկ միավոր է զիջում առաջատարին: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը վաստակել են 4,0-ական, իսկ Սուսաննա Գաբոյանը 3,5 միավոր: Տղամարդկանց առաջնությունում, որտեղ …