Հատկապես այսօր, երբ Լաչինի միջանցքի հետ կապված խնդիր ունենք, առավել պատեհ եմ համարում այս մրցանակաբաշխության իրականացումը. Փաշինյան (տեսանյութ)
Հատկապես այսօր, երբ ԼՂ-ի Լաչինի միջանցքի հետ կապված խնդիր ունենք, առավել պատեհ եմ համարում այս մրցանակաբաշխության իրականացումը։
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․
«Երբ այս մրցանակաբաշխությունը ստեղծվեց, հենց սկզբից լուռ, հիմա բարձրաձայն քննադատություն է հնչում, թե արդյոք այն անվանելը «Մեր ժամանակների հերոսը» նպատակ չունի կամ գուցե ինքնաբերաբար չի նսեմացնում իրական հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայրենիքին և ովքեր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Պիտի միանշանակ ու աներկբա բացասական պատասխանեմ այս հարցին։ Ընդհակառակը, այս մրցանակաբաշխությունը և հարցի այսպիսի դիտանկյունը շարունակությունն է տրամաբանական հերոսության այն բանաձևի, որը միշտ նկատի ենք ունեցել, որովհետև զինվորի և առաջնագծի հերսությունը իր տրամաբանական արդյունքին չի հասնում առանց թիկունքի հերոսության։
Չկա զինվոր առանց ամուր թիկունքի և մենք այսօր ուզում ենք հենց այս հանգամանքը նշել։ Զինվորը ուժեղ է թիկունքով։ Այն միջոցները, որոնք գեներացվում են և ծախսվում հանուն անվտանգության, գեներացվում են առաջին հերթին տնտեսության մեջ։ Ամենաթարմ օրինակը, այս տարի առաջին անգամ երրորդ հանրապետության պատմության մեջ վճարվել է 13-րդ աշխատավարձ բանակում, դա առաջին հերթին հարկ վճարողներին շնորհիվ, որոնք ի հեճուկս ճգնաժամերի շարունակում են աշխատել։
Հատկապես այսօր, երբ ԼՂ-ի Լաչինի միջանցքի հետ կապված խնդիր ունենք, առավել պատեհ եմ համարում այս մրցանակաբաշխության իրականացումը։ 2022 թվականին ՀՀ պետբյուջեից աննախադեպ ծավալների՝ շուրջ 164 միլիարդ դրամի աջակցություն է ցուցաբերվել է Լեռնային Ղարաբաղին, ավելին, վաղվա որոշումով երևի 168 միլիարդ։ Այդ գումարը կառավարության անդամները չեն ստեղծել, ստեղծել են հազարավոր այն մարդիկ, որոնք տնտեսվարում են, արարում են, որոնցից 13-ին այսօր մրցանակ կհանձնենք»,-նշել է Փաշինյանը։