Զելենսկին ԱՄՆ այցից առաջ գաղտնի զանգահարել է Վաշինգտոն. The Pittsburgh Post-Gazette
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ այցից առաջ գաղտնի զանգահարել է Վաշինգտոն՝ ռուսաստանցի գործարարների սառեցված ակտիվները, այդ թվում՝ շքեղ զբոսանավերն ու առանձնատները, ստանալու նպատակով։ Այս մասին հայտնում է The Pittsburgh Post-Gazette-ը:
«Զելենսկին փորձել է համոզել Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելին, որ ռուսական սառեցված ակտիվների միջոցները... պետք է օգտագործվեն Ուկրաինային օգնելու համար»,- ասվում է հոդվածում։
Փետրվարին Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն սառեցրել կամ բռնագրավել է միլիարդավոր դոլարների ակտիվներ, որոնք պատկանում են պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի օլիգարխներին: ԱՄՆ-ն սահմանափակված է այն հարցում, թե ինչպես կարող է օգտագործել այդ ակտիվները, թեև նախագահ Ջո Բայդենը դեռ ապրիլին ներկայացրել էր այդ ակտիվները վաճառելու ծրագիր՝ Ուկրաինային օգնելու համար: