Փարիզում երկու տղամարդ է ձերբակալվել, որոնք մտադրվել էին «ամեն ինչ պայթեցնել»
Փարիզի Մոնպառնաս երկաթուղային կայարանում երկու տղամարդ են բերման ենթարկվել, որոնք գազային խառնուրդներ են տեղափոխել շենք և բղավել, որ պատրաստվում են «պայթեցնել ամեն ինչ», հաղորդում է Figaro թերթը։
Ըստ ԶԼՄ-ների՝ ձերբակալվածներն են՝ 51-ամյա ֆրանսիացի Էրիկը և 29-ամյա լիբիացի Աբդելվահեդը։
Ոստիկանները բերման են ենթարկել տղամարդկանց, երբ նրանք բղավել են, որ ցանկանում են «պայթեցնել ամեն ինչ»։ Պարզվել է, որ ձերբակալվածների մոտ հայտնաբերված գազն անվնաս է։