«Դիվանագիտական ի՞նչ միջոցներ են նախաձեռնել, որտե՞ղ եք տեսնում դիվանագիտական եռուզեռ». Մհեր Գարագաշյան
«Ամեն գիտակից հայ սփյուռքում հասկանում է, որ Լաչինի միջանցքի փակումը ֆեյք է. բնապահպանների և հանքի խնդիրն արդբեջանցիների համար իրենց լկտիությունը ցուցաբերելու հերթական պատրվակն է: Սրա արմատը գնում է մինչև կապիտուլյացիան»,- 168.am-ի հետ զրույցում Արցախի շրջափակմանն արձագանքելով՝ նշեց ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը: