«Հրեշտակապետը» բանաստեղծությունների ժողովածու է, նվիրված՝ հերոս Գաբրիելին
Օրեր առաջ Լոռու մարզում տեղի ունեցավ «Հրեշտակապետը» գրքի շնորհանդեսը, որը նվիրված էր «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամ՝ Նելլի Թումանյանի որդի՝ 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված , Գաբրիել Ավետիսյանին։ «Հրեշտակապետը» բանաստեղծությունների ժողովածու է, նվիրված՝ հերոս Գաբրիելին։ Գրքի հեղինակը հերոսի քույրն է` Մելսիդա Ավետիսյանը։ Գիրքն ապացույցն է քրոջ ու եղբոր անդավաճան սիրո,նվիրումի ու կապվածության։ Մի փոքր ինֆորմացիա Գաբրիելի մասին. …