Հայկ Մարտիրոսյանը` կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ալմաթիում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում 21 հնարավորից վաստակեց 15,0 միավոր, նույնքան, որքան ամերիկացի Հիկարու Նակամուրան, եւ միայն լրացուցիչ գործակիցներով արժանացավ բրոնզե մեդալի: Չեմպիոնի կոչումը հերթական անգամ նվաճեց նորվեգացի Մագնուս Կարլսենը: Մեր մյուս տղաները զբաղեցրին հետեւյալ տեղերը. 32. Զավեն Անդրիասյան, 33. Տիգրան Լ. Պետրոսյան, 38. Շանթ Սարգսյան, 59. Գաբրիել Սարգսյան, …