Քրիստինե Վարդանյան-Գարիկ Պապոյան բանավեճ. «Խնդրում եմ Ձեզ վերանայել այդ միջոցառմանը մասնակցելու որոշումը…», «Սա մեզ համար համերգ ունենալու եզակի հնարավորություն չէ, որից պինդ կառչել ենք»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ էր գրել Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին, որում նշում էր. «Հարգելի Գարիկ և Սոնա, մամուլի հրապարակումների համաձայն դուք պատրաստվում եք 2022 թ. դեկտեմբերի 31-ին ելույթ ունենալ «Ամանորյա» միջոցառմանը: Ամանոր բառը գրում եմ չակերտների մեջ, որովհետև այդ միջոցառման իրական նպատակը զուգահեռ` հայ իրականության հետ կապ չունեցող …