Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել մաքսային համակարգի ստեղծման 31-ամյակին նվիրված միջոցառում
Մաքսային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը: Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել մաքսային համակարգի ստեղծման 31–ամյակին նվիրված միջոցառում: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով մաքսային ծառայողներին, կարևորել է յուրաքանչյուրի ներդրած ջանքերը՝ մաքսային ծառայության կայացման, ինչպես նաև տնտեսական անվտանգության պաշտպանության գործում: Կոմիտեի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ համատեղ ջանքերով 2022 թ. ընթացքում …