Առևանգել է համագյուղացու մեքենան և վթարի ենթարկվել
Հունվարի 3-ին, ժամը 04.00-ին, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի մի բնակիչ ոստիկանություն հաղորդում էր տվել, որ հունվարի 2-ի ժամը 23.30-ից հունվարի 3-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռները բաց, իսկ բանալին մեքենայի մեջ լինելու հանգամանքից, տան մոտից առևանգել են իր «Օպել» մակնիշի մեքենան: Ահազանգը ստանալուն պես ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը մեկնում է Ախուրյան գյուղ: Մինչ …