ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան. Հորդորում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին անմիջապես վերականգնել միջանցքի հասանելիությունը
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերի թվիթերյան գրառումը ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված լինել Լաչինի միջանցքի` ավելի քան 3 շաբաթ տևող արգելափակմամբ, որը լրջագույն մարդասիրական իրադրություն է ստեղծում։ Մենք շնորհակալ ենք ԿԽՄԿ-ին այդ ընթացքում կրիտիկական աջակցության համար, սակայն հորդորում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին անմիջապես վերականգնել [միջանցքի] հասանելիությունը։