Այս դժվար պահին մեզ անհրաժեշտ է եկեղեցու և պետության միասնականությունը ծառացած դժվարությունները հաղթահարելու համար, ինչը ցավոք մեզ պակասում է․ Երվանդ Թարվերդյան
Այս դժվար պահին մեզ անհրաժեշտ է եկեղեցու եւ պետության միասնականությունը։
Ֆեյսբուքյան էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը․
«Սիրելի հայրենակիցներ
Հայաստանի, Արցախի եւ համայն աշխարհի իմ բարեկամներ։
Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և Ձեզ մեծ ավետիս: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:
Սրտանց շնորհավորում եմ,Սուրբ Ծննդյան կապակցությամբ։
Այս դժվար պահին մեզ անհրաժեշտ է եկեղեցու եւ պետության միասնականությունը ծառացած դժվարությունները հաղթահարելու համար, ինչը ցավոք մեզ պակասում է։ Միասնականություն չկա, սակայն հուսով եմ, կա կամք, որը կօգնի մեր ազգին հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ուրեմն եկե՛ք, լինենք միասնական ազգային արժեքների ու գաղափարների շուրջ։
Սիրով՝
Երվանդ Թարվերդյան
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ»։