Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարություն
Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունը (գտնվում է պետական գրանցման գործընթացում), խորությամբ տեղյակ լինելով Հայրենիքին ու հայ ժողովրդին սպառնացող վտանգներին և գիտակցելով պահի լրջությունը, իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը և հայտարարում է, որ բոլոր հնարավոր միջոցներով կսատարի դրան: