Յուվենտուսը հերթական հաղթանակը տարավ
Իտալական Ա Սերիայի 17-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում նվազագույն հաշվով հաղթեց «Ուդինեզեին»:
Թուրինյան թիմը հաղթական գոլը խփեց 86-րդ րոպեին: Աչքի ընկավ Դանիլոն:
Մասիմիլանո Ալեգրիի գլխավորած թիմի համար այս հաղթանակը 8-րդ անընդմեջն է Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 37 միավորով 2-րդն է: