Մեկնարկեց նոր մրցաշրջանի Հայաստանում առաջին շախմատային միջազգային մրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր մեկնարկեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարը։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն Aravot.am-ին ասաց, որ ավանդույթի համաձայն տարին սկսվում է միջազգային մրցաշարով։ «Նպատակը շախմատի մասսայականացումն է, որպեսզի Հայաստանի գրեթե բոլոր մարզերի շուրջ 500 պատանիները միջազգային մրցաշարերի մրցափորձ ձեռք բերելու հնարավորություն ստանան։ Մենք հույս ունենք նաեւ, որ մեր տաղանդավոր երիտասարդները, …