Պոգբան վերադարձել է մարզումներին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածքից հետո վերադարձել է մարզումներին, հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Յուվենտուսը» հրապարակել է լուսանկարներ, որտեղ 29-ամյա ֆրանսիացին մարզվում է ընդհանուր խմբի հետ։
Կիսապաշտպանն ամռանը նախամրցաշրջանային ճամբարում ծնկի վնասվածք էր ստացել: Պոգբան վիրահատության էր ենթարկվել սեպտեմբերին։ Հոկտեմբերին ֆուտբոլիստը վերադարձել է մարզումներին, սակայն մկանային վնասվածք է ստացել, ինչի պատճառով վերադարձը հետաձգվել է անորոշ ժամանակով։
2022/23 մրցաշրջանում Պոգբան ոչ մի հանդիպում չանցկացրեց, ինչպես նաև բաց թողեց Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը։