Եթե չկա Ռուսաստանը, եթե ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարում պատշաճ, ապա ո՞ր երկիրն է այն կատարելու ավելի լավ․ Լուկիանով
Եթե Հայաստանն ունի այդ այլընտրանքները, ապա դա այլ խոսակցություն է, բայց ես խիստ կասկածում եմ։ Եթե դա այդպես է, ինչո՞ւ հայկական կողմը չցանկացավ բանակցությունները շարունակել Արևմուտքի հովանու ներքո, իսկ ներկայումս կողմ է ռուսական առաջարկներին, բայց զուգահեռաբար մերժում է ՀԱՊԿ զորավարժությունները և ռուսական ներկայությունը համարում սպառնալիք։ ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը, որ հայտարարությունները հակասական ու անհասկանալի են, արտացոլում է իրականությունը»,- ասաց Լուկիանովը։