Мы в Telegram
Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մի շարք սկզբունքային հարցերում Երևանը հակասական դիրքորոշումներ է հայտնում. Զախարովա

Մոսկվան պնդում է, թե մի շարք սկզբունքային հարցերում Երևանը հակասական դիրքորոշումներ է հայտնում։ «Մենք մեկ հարցի կամ դետալի շուրջ չէ, որ տեսնում ենք հակասություններ. այդպիսի թեմաները մի քանիսն են, և դրանք լուրջ թեմաներ են», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք գնահատականների միջև տարբերություն ենք տեսնում հարցերում, որոնք լրջագույն նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի անվտանգության համար», - հավելել է նա։

«Ես ասել եմ, որ պատրաստ ենք Ռուսաստանի առաջարկած բանաձևի հիման վրա ստորագրել փաստաթուղթ, և էսօր էլ վերահաստատում եմ դա», - երկու օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Մոսկվայից արձագանքել են նաև Փաշինյանի այս հայտարարությանը, թե պատրաստ է ընդունել ղարաբաղյան խնդրի կարգավորման ռուսական տարբերակը։ «Պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի վերաբերյալ էապես տարբերվում են», - ասել է Մարիա Զախարովան։ - «Հայաստանի վարչապետը խոսել է և՛ ռուսական առաջարկությունների հիման վրա փաստաթուղթ ստորագրելու մտադրության, և՛ միաժամանակ հակամարտության մի ինչ-որ «համապարփակ լուծման» նախընտրելիության մասին, որն առաջադրում է Արևմուտքը։ Մենք 24-ժամյա շփման մեջ ենք կողմերի հետ, և փորձում ենք հայկական կողմից, լիազորություններով օժտված համապատասխան անձանցից հստակեցնել, թե որ տեսակետն են պաշտպանում։ Հարցերը սկզբունքային են, հետևաբար դիրքորոշումները ևս պետք է հստակ ձևակերպվեն։ Հնարավոր է՝ որոշ շեղումներով, հնարավոր է՝ որոշ վերապահումներով, բայց գնահատականը պետք է ձևակերպվի առանց դրա սկզբունքային հիմքերի փոփոխության»։

Զախարովան հիշեցրել է նաև, որ Երևանը չեղարկեց Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ինչը Մոսկվայի առաջարկն էր։ Ըստ նրա, այդ հանդիպման տապալման պատճառով չեն քննարկվել հրատապ հարցեր, այդ թվում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

«Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծել բարձր մակարդակով, եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը», - ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ այստեղ կարևոր է համատեղ բառը։ - «Մեր դիրքորոշումը հիմնված է ոչ թե պոպուլիզմի, այլ հստակ քայլերի վրա, որոնք թե' միջազգային հիմքեր ունեն, թե' մեր կողմից առանձնացված ռեսուրսներ, և որ շատ կարևոր է՝ մասնակից բոլոր կողմերի համաձայնությունը։ Եթե կան համաձայնություններ, պետք է դրանց հետևել , կամ հրապարակավ ազնիվ ասել, որ դիրքորոշումները փոխվել են»։

Նա կոչ է արել Փաշինյանին հայ ժողովրդին ազնվորեն պատմել իր պայմանավորվածությունենրի մասին։

Փաշինյանը վերջին ասուլիսում դարձյալ անդրադարձել էր ՀԱՊԿ անգործությանն ու պնդել, թե Ռուսաստանը թերանում է դաշնակցային պարտավորությունների մեջ։ Ասել էր, թե Արևմուտքում Բաքուն Ռուսաստանի հետ մերձեցումը որպես պատրվակ է բերում՝ սեփական սադրանքները հիմնավորելու համար։ Եվ եթե Մոսկվան չի արձագանքում, ստացվում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։ Մոսկվայից Փաշինյանի այս գնահատականը համարել են անհեթեթութjուն։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, թե դա իրավիճակն այդպես է եղել նաեւ իրենից առաջ։ Այդպիսի պաշտոնական հույժ գաղտնի տեքստ կա, որը չի կարող հրապարակել։

«Որևէ երկրի կառավարության ղեկավարի սազական չէ, հարիր չէ նման հայտարարություններ անել և հղում անել հույժ գաղտնի փաստաթղթերին։ Ես համարում եմ իր այդ հայտարարությունը բացահայտ սուտ, կեղծիք և սեփական ձախողումների համար անընդունելի արդարացում», - Փաշինյանին հակադարձում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ պնդելով, թե դաշնակցային հարաբերությունների ձախողման մեղավորը գործող իշխանությունն է. - «Եվ հիմա ասում է՝ նախկինում եղել են վատ հարաբերություններ։ Նախկինում եղել են պրոբլեմներ, էդ պրոբլեմները լուծվել են։ Նախկինում եղել են խնդիրներ, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը ունեցել են տարբեր դիտանկյուններ, որոշ դեպքերում՝ տարբեր շահեր։ Դրանք կամ երկկողմ, կամ բազմակողմ ձևաչափերում դրվել են քննարկման»։

Հանրապետական կուսակցության անդամ Զաքարյան ընդունում է, որնախկին իշխանության օրոք եղել են հարցեր, որոնց շոււրջ Ռուսաստանի ու Հաայստանը տարբեր դիրքորոշումներ են ունեցել։ Բացի այդ, ժամանակին Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանն էլ է ՀԱՊԿ-ին քննադատել։ Բայց խնդիրները բանակցությունների ու քննարկումների մակարդակից չեն վերածվել հրապարակային կշտամբանքի։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Скидки в магазинах и драка на пляже: советы ярославцам про отдых в Турции

В Азии наблюдаются покупки, рубль падает

Шутки Путина вызвали восторг и аплодисменты в Китае

Из Тамбова планируют запустить авиарейсы в Казань

Музыкальные новости

Уссурийский ЛРЗ расширяет форматы промышленных экскурсий на предприятие

Олег Рой и Дарья Донцова высказались о необходимости масштабирования опыта Башкортостана в проведении книжных фестивалей

Компании Группы "Интеррос" взяли ряд наград премии FINAWARD

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов

Новости России

Команда Технического университета УГМК победила в международном инженерном чемпионате Case-in

Наркозависимый житель Твери отделался штрафом за хранение героина

Эксперт Абрамычев: офисная недвижимость в Москве подорожает до 15% до конца года

Шутки Путина вызвали восторг и аплодисменты в Китае

Экология в России и мире

Я думала, мы умрем: американка переехала в Великобританию и столкнулась с левосторонним движением, праворульными машинами и механической коробкой передач

Третья Московская неделя моды: масштабное событие с участием дизайнеров из России и мира пройдет в октябре

«585*ЗОЛОТОЙ» выступила партнером медиафестиваля творческой молодежи YOUPITER

Россиянам озвучили цены на отдых в Крыму, которые приятно удивили

Спорт в России и мире

Рыбакина, Путинцева и Бублик стартуют на Ролан Гаррос. Кто в соперниках и чего ждать?

Касаткина о романе Синнера и Калинской: рада, больше ничего не хочу говорить

Медведев пошутил о том, что часто проводит ночные матчи на турнирах «Большого шлема»

Елене Рыбакиной поставили неожиданный «диагноз»

Moscow.media

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Одна ночь на Вуоксе

Девятый вал...

Прокуратура не будет требовать уничтожить “Вредные советы” Остера







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *