Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեպքերը շարունակվում են. քննարկվել է ձկնորսության ժամանակավոր արգելքի որոշման միջոցառումների կատարման ընթացքը
Զեկուցողները միաժամանակ շեշտեցին, որ, չնայած լայնածավալ ու ամենօրյա միջոցառումների իրականացմանը, դեռեւս ապօրինի ձկնորսության դեպքերը շարունակվում են, որոնք իրենց հերթին սպառնալիք են ստեղծում Սեւանա լճում ձկնապաշարի պահպանության ու վերարտադրության համար, ուստի, հարկավոր է այս ուղղությամբ աշխատել ամբողջ տարվա ընթացքում, մշակել ու գործողության մեջ դնել այնպիսի նոր ռազմավարություն, որը կլինի ավելի արդյունավետ եւ կբացառի ձկնորսների մուտքը լիճ։