Քաբուլի խանութներում թալիբների պահանջով մանեկենների գլխին տոպրակներ են դրել
Քաբուլի խանութներում թալիբների պահանջով մանեկենների գլխին տոպրակներ են դրել։
Հագուստի վաճառողներին ստիպել են մանեկենների գլուխները փաթաթել կտորե կամ սև պոլիէթիլենային տոպրակներով ու փայլաթիթեղով` համաձայն թալիբների՝ առաքինությունը քարոզելու և արատավորությունը կանխելու հարցերով նախարարության ցուցումների:
Թալիբները նախկինում պնդել էին, որ կտրեն մանեկենների գլուխները։ Նրանք հիմնվում էին իսլամական օրենքների վրա, որոնք դեմ են մարդու կերպարանքին, հավատալով, որ մանեկեններին կարելի է երկրպագել որպես կուռքեր: