«Արցախն ու Հայաստանն անջատ գործելու պարագայում ցանկալի հանգրվանի չեն հասնի. նման սկզբունքը քաղաքական կարճատեսություն է, որը լավ բան չի խոստանում». Վահրամ Բալայան
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը նախ ասաց, որ ՀՀ ղեկավարը բազմիցս շեշտել է, որ պատասխանատու է 29.800 քառակուսի կիլոմետրի համար, այսինքն՝ ըստ էության նա դրանով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։