Տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր մասնակցել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությանը։ Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը կարիերայում 5-րդ անգամ նվաճել է գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, իսկ տղամարդկանց պայքարում Հայաստանի կրկնակի չեմպիոն է հռչակվել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը։ «Շախմատն իսկապես այն քիչ մարզաձևերից …