Բացահայտվել է սրտի առողջությունը պահպանելու անսովոր միջոց
Մեծահասակները կարող են հասնել առողջության համար ֆիզիկական ակտիվության առաջարկվող մակարդակին՝ օրական ընդամենը մի քանի րոպե քայլելով բրիտանական հայտնի կատակերգական Monty Python’s Flying Circus-ի հերոսների ոճով: Հորինված քայլվածքի առավելությունները բացահայտել են Արիզոնայի համալսարանի, Կանզասի և Վիրջինիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The BMJ-ում։