Ռեալի հայտարարությունը՝ Վինիսիուսին ուղղված վիրավորական ժեստի մասին
Մադրիդի «Ռեալն» արձագանքել է «Ատլետիկոյի» երկրպագուների վիրավորական ժեստին, որոնք Մադրիդի կամուրջներից մեկից կախել են «սերուցքայինների» վինգեր Վինիսիուս Ժունիորին նմանակող տիկնիկ։ Երկու ակումբները կհանդիպեն այսօր՝ հունվարի 26-ին, Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4-ում։
««Ռեալ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել մեր խաղացող Վինիսիուսի նկատմամբ ռասիզմի, այլատյացության և ատելության դժբախտ և նողկալի վերաբերմունքից հետո ստացած աջակցության և սիրո արտահայտման համար:
Մենք խստորեն դատապարտում ենք իրադարձությունները, որոնք խախտում են մարդկանց հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը և կապ չունեն այն արժեքների հետ, որոնք ներկայացնում են ֆուտբոլն ու սպորտը։ Այնպիսի հարձակումները, որոնց պատճառով այժմ տառապում է մեր խաղացողը, կամ այնպիսի հարձակումներ, որոնցից կարող է տուժել ցանկացած մարզիկ, չեն կարող տեղ ունենալ այնպիսի հասարակության մեջ, ինչպիսին մերն է:
«Ռեալը» հուսով է, որ նման զազրելի արարքի բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասվում է մադրիդյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ: