Ադրբեջանը փոխանցել է սեպտեմբերին Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը
Ադրբեջանը հունվարի 27-ին հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը՝ առանց նրա անուն-ազգանունը հայտնելու:
Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է։