Լարիսա Ալավերդյան․ «Սումգայիթից մինչեւ Բերձորի միջանցք բոլոր գործողությունները ոչ թե հատվածական բնույթ են կրում, խտրականություն կամ էթնիկական զտում են, այլ ցեղասպանության տարբեր փուլեր են»
Վաղը լրանում է Սումգայիթում Ադրբեջանի ղեկավարության կողմից կազմակերպված հայկական ջարդերի 35-րդ տարելիցը։ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում ասաց, որ ՀՀ տոների եւ հիշատակների օրերի մասին օրենքում փետրվարի 28-ը նշված է որպես Սումգայիթում հայերի ողբերգության հիշատակի օր։ «Մյուս կողմից, դա ամբողջ ադրբեջանահայության, որոնք բռնի տեղահանվել են Սովետական Ադրբեջանից, իրավունքների պաշտպանության օրն է, …