Հետմահու պարգևատրվել է Երասխում հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով մարտի 22-ին Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում զոհված Արշակ Սերյոժայի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի …