Պարենի համաշխարհային գներն ավելի քան 20%-ով նվազել են
Պարենի համաշխարհային գները մարտին 20,5%-ով նվազել են մեկ տարի առաջվա առավելակետային ցուցանիշների համեմատությամբ։ Այս տվյալները բերվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից տարածված Պարենային գների ինդեքսում, որը հետևում է հիմնական պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին: