«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են»
Ամենամեծ բարիքը, որ Աստված մեզ տվեց, կյանքն է: Աստված մարդուն տվեց մտածելու, խոսելու և գործելու կարողություն: Բանականությունն աստվածային ստեղծագործության կարևորագույն նշույլն է, այն Աստծու ներկայությունն է մարդու մեջ: Տիեզերքում միայն մարդն է մտածում և խոսքն է, որ մեզ մարդ է դարձնում: Խոսելով՝ մենք Աստծու աշխարհի մի մասն ենք դառնում: