Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվածներից մեկը գյումրեցի սպա է
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակեց ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների անունները։ Նրանք են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) Նրանցից մեկը՝ Արթուր Սահակյանը, Գյումրիից է, համացանցում նրա մտերիմները կիսվել են լուսանկարներով՝ ողբալով կատարվածից։ …