«Բոհեմական լուսանկարչուհին». այսպես են անվանել 20- րդ դարի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարին (Իդա Քարամյան)
«Բոհեմական լուսանկարչուհին». այսպես են անվանել 20- րդ դարի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարին (Իդա Քարամյան): Նա ծնվել է 115 տարի առաջ՝ 1908թ. ապրիլի 8-ին: Ռուսաստանում ծնված և երկար տարիներ Լոնդոնում ապրած Իդա Քարը Բրիտանիայի ամենանշանավոր լուսանկարիչներից մեկն է, ով հայտնի է հատկապես անվանի արվեստագետների ու գրողների լուսանկարներով։ 1957 թվականին առաջին անգամ այցելելով Հայաստան՝ Իդա Քարը …
The post «Բոհեմական լուսանկարչուհին». այսպես են անվանել 20- րդ դարի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարին (Իդա Քարամյան) appeared first on ԳԱԼԱ.
«Բոհեմական լուսանկարչուհին». այսպես են անվանել 20- րդ դարի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարին (Իդա Քարամյան):
Նա ծնվել է 115 տարի առաջ՝ 1908թ. ապրիլի 8-ին:
Ռուսաստանում ծնված և երկար տարիներ Լոնդոնում ապրած Իդա Քարը Բրիտանիայի ամենանշանավոր լուսանկարիչներից մեկն է, ով հայտնի է հատկապես անվանի արվեստագետների ու գրողների լուսանկարներով։
1957 թվականին առաջին անգամ այցելելով Հայաստան՝ Իդա Քարը շրջեց Հայաստանով և բազմաթիվ լուսանկարներ արեց, այդ թվում՝ լուսանկարելով Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, Տիգրան Պետրոսյանին, Արա Սարգսյանին, Գրիգոր Աղաբաբյանին… Նրա աշխատանքների մեծ մասը ներկայումս պահպանվում է Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում։
2019թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում բացված «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» թեմայով ցուցահանդեսում, ի թիվս հայտնի հայ լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Յուսուֆ Քարշի, Արա Գյուլերի, Վլադիմիր Մուսայելյանի, Հարրի Կունդաքչյանի և այլոց, ներկայացվել էին նաև Իդա Քարի գործերը: Նշելով, որ լուսանկարչությունը նախ եւ առաջ արվեստ է՝ նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ընդգծել էր հայ լուսանկարչության հսկայական ավանդույթները և մեծ ներդրումը համաշխարհային լուսանկարչական արվեստի պատմության մեջ:
The post «Բոհեմական լուսանկարչուհին». այսպես են անվանել 20- րդ դարի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարին (Իդա Քարամյան) appeared first on ԳԱԼԱ.