Յուրա Մովսիսյան. «Օբամային հարցրի՝ ինչու՞ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը»
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Матч ТВ»-ն տված հարցազրույցում խոսել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբամայի հետ հանդիպման, նրան ուղղած հարցի և Հյուսիսային Ամերիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպանը լինելու մասին: — Դու հանդիպել ես ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբամային: Ինչպե՞ս դա եղավ: — Մենք հաղթել էինք ՄԼՍ-ում 2009 թվականին, ու ընդունված կանոնակարգի համաձայն՝ …
The post Յուրա Մովսիսյան. «Օբամային հարցրի՝ ինչու՞ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը» appeared first on ԳԱԼԱ.
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Матч ТВ»-ն տված հարցազրույցում խոսել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբամայի հետ հանդիպման, նրան ուղղած հարցի և Հյուսիսային Ամերիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպանը լինելու մասին:
— Դու հանդիպել ես ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբամային: Ինչպե՞ս դա եղավ:
— Մենք հաղթել էինք ՄԼՍ-ում 2009 թվականին, ու ընդունված կանոնակարգի համաձայն՝ Սպիտակ տանը հյուրընկալվեցինք ԱՄՆ նախագահին: Մեծ թվով անվտանգության աշխատակիցներ կային: Օբամային հարցրի, թե ինչու՞ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Մինչև ընտրությունները նա խոստացել էր հայերին, սակայն հետո ստել էր: Նա պատասխանեց, որ ավելի լավ է չզբաղվենք քաղաքականությամբ, զբաղվենք ֆուտբոլով: Ասացի, որ դա քաղաքականություն չէ, այլ կյանքի հարց է:
— Խիզախ քայլ է. դրանից հետո անվտանգությունից չմոտեցա՞ն քեզ ու չասացի՞ն՝ ինչու՞ ես նման հարց տալիս:
— Հանդիպումից առաջ զգուշացրել էին, որ չի կարելի հարցեր տալ նախագահին, եթե նա ինչ-որ բան հարցնի, այդ ժամանակ կարելի է պատասխանել, սակայն ինձ համար ու ամբողջ հայերի համար այդ հարցը տալը կարևոր էր: Ճիշտ է՝ դրանից հետո անվտանգությունն ինձ այլ աչքով էր նայում, սակայն Սպիտակ տնից չհեռացրին:
— Հիմա դու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպանն ես Հյուսիսային Ամերիկայում: Ի՞նչ պարտականություններ են մտնում այդ պաշտոնում:
— Ամեն ինչ. եթե ԱՄՆ-ի հայ ֆուտբոլիստներին ինչ-որ բան պետք է, օգնում եմ: Նաև այստեղի խաղացողներին օգնում եմ ստանալ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հնարավորություն:
— Դա քո հիմնական աշխատա՞նքն է:
— Դրա համար աշխատավարձ չեմ ստանում, պարզապես օգնում եմ:
Հիշեցնենք, որ 35-ամյա Մովսիսյանը մաարզական կարիերան ավարտել էր 2021 թվականին: Նա առանց ակումբի էր մնացել 2019 թվականին: Հարձակվողը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
The post Յուրա Մովսիսյան. «Օբամային հարցրի՝ ինչու՞ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը» appeared first on ԳԱԼԱ.