Ալիևի նոր վերջնագիրը Փաշինյանին. կհամարձակվի՞ Փաշինյանը հայտարարել՝ «Արցախը Ադրբեջան է»
Մինչ ապրիլի 18-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը շարունակում էր, այսպես ասած, զրոյացնել Արցախի ինքնորոշման իրավունքը, նախկին իշխանությունների օրոք բանակցված Մադրիդյան փաստաթուղթը ներկայացնելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու տրամաբանության շրջանակում և կրկին փորձելով ապացուցել, որ նախկին իշխանություններն են այդ փաստաթղթով ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ պարզապես չեն բարձրաձայնել այդ մասին, Իլհամ Ալիևը նոր վերջնագիր ներկայացրեց Փաշինյանին: