Նյարդաբանը նշել է Պարկինսոնի հիվանդության զարգացումը դանդաղեցնելու միջոցը
Ֆիզիկական ակտիվությունը կարող է դանդաղեցնել Պարկինսոնի հիվանդության առաջընթացը։ Ավելին, հիվանդության ընթացքը բարելավելու համար երբեք ուշ չէ սկսել մարզումները, «Իզվեստիային» ասել է Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի Ռուսական գերոնտոլոգիական հետազոտությունների և կլինիկական կենտրոնի նյարդաբան-պարկինսոնոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նադեժդա Դուդչենկոն։