Շատ հագեցած հանդիպում էր ՀՀ վարչապետի հետ՝ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
«Շատ հագեցած հանդիպում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով»։ Այդ մասին թվիթերյան իր էջում գրառում է արել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
«Ֆրանսիան հայտնում է լիակատար աջակցություն խաղաղության այն ճանապարհին, որը նա է ընտրել»,- նշված է գրառման մեջ։
The post Շատ հագեցած հանդիպում էր ՀՀ վարչապետի հետ՝ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով․ Ֆրանսիայի ԱԳ նախարար appeared first on ԳԱԼԱ.