Արմավիրի մարզում բախվել են Opel-ները, որոնցից մեկը մխրճվել է արագ սննդի կետի տարածք. կան վիրшվորներ
Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Արտաշես Համբարձումյանի վարած Opel մակնիշի 37 QS 393 համարանիշի և 64-ամյա Վարդան Թամազյանի վարած Opel մակնիշի 12 VA 222 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները …
The post Արմավիրի մարզում բախվել են Opel-ները, որոնցից մեկը մխրճվել է արագ սննդի կետի տարածք. կան վիրшվորներ appeared first on ԳԱԼԱ.
Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Արտաշես Համբարձումյանի վարած Opel մակնիշի 37 QS 393 համարանիշի և 64-ամյա Վարդան Թամազյանի վարած Opel մակնիշի 12 VA 222 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները: «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել: Բախման հետևանքով Opel-ներից մեկը մխրճվել է հարևանությամբ գտնվող արագ սննդի կետի տարածք, իսկ մյուս Opel-ն էլ կոտրել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
The post Արմավիրի մարզում բախվել են Opel-ները, որոնցից մեկը մխրճվել է արագ սննդի կետի տարածք. կան վիրшվորներ appeared first on ԳԱԼԱ.