«Ինտերը» հաղթեց «Միլանին» և 13 տարի անց դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 1։0 հաշվով հաղթեց «Միլանին» հետ։ Երկխաղյա դիմակայությունում հաղթելով 3։0 հաշվով՝ «Ինտերը» դուրս եկավ եզրափակիչ։ Հանդիպման 43-րդ րոպեին «Ինտերի» կազմում վնասվածքի պատճառով փոխարինվեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 74-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ եզրափակելով Ռոմելու Լուկակուի փոխանցումը։ Եզրափակիչում միլանյան թիմը կմրցի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» զույգի …
The post «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 13 տարի անց դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ appeared first on ԳԱԼԱ.
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 1։0 հաշվով հաղթեց «Միլանին» հետ։ Երկխաղյա դիմակայությունում հաղթելով 3։0 հաշվով՝ «Ինտերը» դուրս եկավ եզրափակիչ։
Հանդիպման 43-րդ րոպեին «Ինտերի» կազմում վնասվածքի պատճառով փոխարինվեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
74-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ եզրափակելով Ռոմելու Լուկակուի փոխանցումը։
Եզրափակիչում միլանյան թիմը կմրցի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ Պատասխան խաղը կկայնանա այսօր՝ մայիսի 17-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
«Ինտերը» վերջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղացել է 2009-10 թթ․ մրցաշրջանում, երբ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած խաղում արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոյի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին՝ Ստամբուլում։
The post «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 13 տարի անց դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ appeared first on ԳԱԼԱ.