Սերխիո Ռամոսը հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին
Վաղը հատուկ օր է, վաղը ես հրաժեշտ կտամ կյանքիս մեկ այլ փուլին, հրաժեշտ կտամ ՊՍԺ-ին։ Այս մասին իր սոցցանցային էջերում գրել է Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմեն» պաշտպան Սերխիո Ռամոսը։
«Չգիտեմ, թե քանի տեղում կարելի է զգալ ինչպես տանը, բայց, անկասկած, ՊՍԺ-ն, երկրպագուներն ու Փարիզը նրանցից մեկն էին ինձ համար։ Շնորհակալ եմ երկու յուրահատուկ տարիների համար, երբ ես կարողացա խաղալ յուրաքանչյուր մրցաշարում ու տալ իմ ամենը: Ես կկանգնեմ նոր մարտահրավերների առջև, կհագնեմ այլ գույներ, բայց առաջին ու վերջին անգամ»,- հավելել է իսպանացի վետերանը։
Ռամոսի հեռանալու մասին հայտնել է նաև ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում՝ շնորհակալություն հայտնելով։