Նոր մարդը
Եթե այդ ձայնը հողեղեն ականջիցդ մինչև սիրտդ չի հասնում, ուրեմն լսի՛ր քեզ ավելի մոտ, ավելի հոգեսարսուռ այն ձայնը, որն ավելի զորավոր է, որը լսվում է խղճիդ խորքերից և քեզ ասում է․ «Հետ մի՛ մղիր այն ձեռքը, որը ցանկանում է քո մեջ կատարելության տիպար ստեղծել, ցանկանում է քո քարեղեն սրտի փոխարեն մի փափուկ ու զգայուն, մարմնեղեն սիրտ դնել։ Մի՛ փակիր ականջդ այն երկնային, քաղցրալուր ձայնի առջև, որը կամենում է քո ընդարմացած, մարմնեղեն կյանքի մեջ զգացումի մարդուն արթնացնել»։