Քվեմո Քարթլիում Adidas և Nike ապրանքանիշերի ապօրինի օգտագործման դեպք է բացահայտվել
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում երկու անձ պատասխանատվության է ենթարկվել այլ ապրանքանիշերի տարբերանշանների ապօրինի օգտագործման փաստի համար։